Միք Հարվի
Միք Հարվի | |
---|---|
Միկ Հարվի (Nick Cave and the Bad Seeds, Crime and the City Solution) | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Mick Harvey |
Ի ծնե անուն | Մայքլ Ջոն Հարվի |
Ծնվել է | օգոստոսի 29, 1958 (66 տարեկան) Ռոչեստեր, Վիկտորիա նահանգ |
Երկիր | Ավստրալիա |
Ժանրեր | ռոք, պոստ փանկ |
Մասնագիտություն | մուլտիինստրումենտալիստ, կոմպոզիտոր, պրոդյուսեր, գործիքավորող, հեղինակ-կատարող |
Գործիքներ | Կիթառ, բաս կիթառ, դաշնամուր, երգեհոն, սինթեզատոր, քսիլոֆոն, զանգականվագ, թմբուկ, հարվածային գործիքներ |
Գործունեություն | 1973–այժմ |
Լեյբլ | Mute Records |
Կրթություն | Caulfield Grammar School? |
Անդամակցություն | Nick Cave and the Bad Seeds, The Boys Next Door և The Birthday Party |
Կայք | mickharvey.com |
Mick Harvey Վիքիպահեստում |
Միք Հարվի (անգլ.՝ Mick Harvey, լրիվ անուն՝ Մայքլ Ջոն Հարվի, անգլ.՝ Michael John Harvey, օգոստոսի 29, 1958[1], Ռոչեսթեր, Վիկտորիա, Ավստրալիա), ավստրալիացի երաժիշտ–մուլտիինստրումենտալիստ, կոմպոզիտոր, գործիքավորող և պրոդյուսեր։ Առավել հայտնի է որպես Nick Cave and the Bad Seeds և Crime and the City Solution խմբերի անդամ։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միք Հարվին ծնվել է Ռոչեսթեր կոչվող փոքր քաղաքում, բայց վաղ տարիքում տեղափոխվել է Մելբուռն։ Հարվիի հայրը անգլիական եկեղեցու վիկարիոս էր, և Միկը վաղ տարիքից երգում էր եկեղեցու երգչախմբում։ Ֆիլիպ և Սեբաստյան եղբայրների հետ նա սովորել է Caulfield տղաների մասնավոր դպրոցում։ 1970-ականների սկզբին Հարվին այս դպրոցում հանդիպել է Նիկ Քեյվին, Ֆիլ Քալվերտին և Թրեյսի Պուին, որոնց հետ նա սկսել է նվագել դպրոցական երեկոներին՝ հիմնականում Լու Ռիդի, Դեյվիդ Բոուիի և Էլիս Քուպերի երգացանկը։
The Birthday Party
[խմբագրել | խմբագրել կոդը]1975 թվականին՝ ուսումնական տարվա ավարտից հետո, սկսնակ երաժիշտները հիմնադրեցին Boys Next Door անվանումով խումբը։ Նրա կազմի մեջ մտան Հարվին՝ կիթառով, Քալվերտը՝ բասով, Պյուն հարվածային գործիքներով և Քեյվը՝ բարձրախոսով։ Ավստրալիական փանկ–ալիքի ժամանակ, ի դեմս այնպիսի խմբերի, ինչպիսիք են The Saints-ը և Radio Birdman–ը, Boys Next Door-ը նախընտրում էր նոր ալիքի երաժշտություն նվագել։ 1977 թվականից մինչև 1980 թվականը նրանք պարբերաբար համերգներ են տվել մելբուռնյան բարերում՝ նվագելով The Stooges–ի և The Jam–ի ոճով։ 1978 թվականին խմբին միացավ երկրորդ կիթառահար Ռոլանդ Հովարդը, ով Boys Next Door-ին բերեց իրեն բնորոշ քաոսային հետադարձ կապ։ 1980 թվականին խումբը, անվանափոխելով The Birthday Party, ուղևորվեց Լոնդոն, որտեղ սկսեց նվագել սեփական շատ մռայլ և ագրեսիվ երաժշտությունը։ 1982 թվականին տեղափոխվեցին Արևմտյան Բեռլին, որտեղ խումբը լքեց Ֆիլ Քալվերտը, և Միք Հարվին ստիպված եղավ թողնել կիթառը և անցնել թմբուկների։ The Birthday Party–ն, այնուամենայնիվ, դադարեց գոյություն ունենալ արդեն մեկ տարի անց։
Crime and the City Solution
[խմբագրել | խմբագրել կոդը]1985 թվականին Հարվին իր հին ընկեր Սայմոն Բոննիի հետ ստեղծել է վերջին Crime and the City Solution խումբը։ Նոր կազմում, բացի Սայմոնից և Միկից, ընդգրկվել են The Birthday Party-ի կիթառահար Ռոլանդ Հովարդը, նրա կրտսեր եղբայր բասիստ Հարի Հովարդը և Swell Maps-ի հարվածային գործիքներ նվագող Քևին Փոլ Գոդֆրին։ Նոր Crime and the City Solution–ը թողարկել է միայն մեկ ստուդիական ալբոմ, որից հետո հիմնել է These Immortal Souls սեփական խումբը, որին միացել է ստեղնաշարային գործիքներ նվագող Ժենևևա Մակգակկինը։ 1987 թվականին Հարվին և Բոննին հավաքել են նոր կազմ, որում ընդգրկվել են Einstürzende Neubauten-ի մասնակից Ալեքսանդր Հակեն, ջութակահար Բրոնուինա Ադամսը, ինչպես նաև Թոմաս Սթերնը և Քրիսլո Գաասը։ Թողարկելով երեք ստուդիական ալբոմ՝ խումբը կազմալուծվել է 1990 թվականին։ 2011 թվականի Crime and the City Solution-ի վերամիավորմանը Միկը չի մասնակցել։
Nick Cave and the Bad Seeds
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավելի վաղ Նիկ Քեյվը, Միկ Հարվին, Einstürzende Neubauten-ի առաջնորդ Բլիքսա Բառգելդը և Magazine-ի անդամ Բարրի Ադամսոնը միասին, հիմնադրեցին Nick Cave and the Bad Seeds խումբը, որը գոյություն ունի մինչև այսօր։ Միկը եղել է նրա մասնակիցը 25 տարի և լքել Է The Bad Seeds-ի կազմը 2009 թվականին՝ վկայակոչելով անձնական խնդիրներն ու մասնագիտական տարաձայնությունները[2]։ Ավելի ուշ նա խոստովանել է, որ սկսել է ավելորդ զգալ խմբում դեռևս 1997 թվականին, The Boatman’s Call ալբոմի ձայնագրման ժամանակ[3]։ Ըստ երաժշտի, Նիկը սկսել է ավելի շատ խորհրդակցել The Bad Seeds-ի նոր մասնակից Ուորեն Էլիսի հետ, արդյունքում նրա և Հարվիի միջև հարաբերությունները գնալով ավելի են լարվել[3]։ Իր դերը խաղացել է նաև Միկի ցանկությունն ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ և Քեյվի նոր գործիքավորումները[4]։ Մուլտինստրումենտալիստը մասնակցել է The Bad Seeds տասնչորս ստուդիական ալբոմների ձայնագրությանը, իսկ 2013 թվականի Push the Sky Away նոր ալբոմը պատրաստվել է առանց նրա մասնակցության[5]։
Սոլո ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր առաջին սոլո Intoxicated Man և Pink Elephants ալբոմները Հարվին թողարկել է 1990-ականների վերջին։ 2005 թվականին թողարկվել է One Man’s Treasure երրորդ ալբոմը, որը երաժշտին աջակցել է առաջին մենահամերգների ժամանակ, որոնցում նրան ուղեկցել են The Bad Seeds-ի գործընկերներ Թոմաս Ուայդլերը և Ջեյմս Ջոնսթոնը, ինչպես նաև Ռոզի Ուեստբրուկը։ Հետո թողարկվեցին ևս երկու ալբոմ՝ Two of Diamonds և Sketches from the Book of the Dead, ինչպես նաև Kick the Drugs մինի ալբոմը, որը հրապարակվել է The Wallbangers խմբի հեղինակությամբ։ 2013 թվականին թողարկվեց (Four Acts of Love) ալբոմը[6]։ Միկ Հարվին մասնակցել է նաև The Birthday Party–ի իր ընկեր Ռոլանդ Հովարդի Teenage Snuff Film և Pop Crimes ալբոմների ձայնագրություններին և պրոդյուսերել է The Bad Seeds-ի իր գործընկերների՝ Կոնվեյ Սավեջի և Հյուգո Ռեյսի աշխատանքները։ Նա բրիտանացի երգչուհի Պի Ջեյ Հարվի PJ Harvey Trio-ի կոլեկտիվի մասնակիցներից մեկն էր, պրոդյուսերում էր նրա Stories from the City, Stories from the Sea և Let England Shake ալբոմները, մասնակցում էր o Bring You My Love–ի և s This Desire?–ի ձայնագրություններին։ Կարևոր դեր է խաղացել The Jeffrey Lee Pierce Sessions Project նախագծում, որը նվիրված է The Gun Club-ի հանգուցյալ առաջնորդ Ջեֆրի Լի Փիրսին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Discogs — 2000.
- ↑ «Bad Seeds co-founder Harvey quits». ABC News. 2009 թ․ հունվարի 23. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ 3,0 3,1 Smith, Barnaby (2011 թ․ մայիսի 5). «Mick Harvey Opens Up On Why He Left The Bad Seeds». Music Feeds. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «Mick Harvey Gives Reasons For Leaving Bad Seeds». The Quietus. 2011 թ․ մայիսի 14. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ Snapes, Laura (2012 թ․ նոյեմբերի 27). «Nick Cave and the Bad Seeds Announce New Album, Push the Sky Away». Pitchfork. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «New Album: FOUR (Acts of Love)». Mute Records. 2013 թ․ ապրիլի 29. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միք Հարվիի կայք (անգլ.)
- Allmusic (անգլ.)
- Միք Հարվին Mute Records–ում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միք Հարվի» հոդվածին։ |
|